Saturday, 18 February 2017

Հիմնադրվել է 1830 թվականին՝ Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Ջավախքի ամենամեծ հայաբնակ գյուղերից մեկն է։ Գյուղում գործում է Սբ Աստվածամոր կաթոլիկ եկեղեցին (կառ. 1856 թ.)։ Ունի երկու միջնակարգ դպրոց մոտ 500 աշակերտով։ Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ 1987 թ. ուներ 3.630, սակայն այս թիվը վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն նվազել է արտագաղթի պատճառով։[2]Գյուղը հիմնադրել են հիմնականում Էրզրումի (Կարին) նահանգի Խնուս գավառի Քյուլլի գյուղից եղած գաղթականները, ինչպես նաև մոտ հիսուն ընտանիք ՄշոՍասունիԱլաշկերտիՍալմաստիԿարսի գավառների գյուղերից։ Դրա պատճառ է հանդիսացել 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո ռուս գեներալ Պասկևիչի և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու կողմից կազմակերպած գաղթը, որը թույլատրված էր Ադրիանոպոլիսի հայտնի պայմանագրով։ Գաղթականների այստեղ կանգ առնելու պաճառներն են եղել սառնորակ աղբյուրները, մոտիկից հոսող Փարվանա գետը և տարածքի նմանությունը իրենց թողած երկրին։ (Քյուլլին«որտեղից հիմնականում եկել էին գաղթականները, գտնվում է ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա, Արաքս գետի ձախ ափին, Գայլ գետի հարևանությամբ, որի ջրերը գոյանում են Բինգյոլի աղբյուրների ջրերից։)
Հեշտիան թերևս մ.թ.ա. 2-րդ դարում հույն աստղագետ, աշխարհագետ Կլավդիոս Պտղոեմոսի կողմից կազմած քարտեզներԻ մեջ Շտեա բնակավայրն է։ Թեև Հեշտիա գյուղի տարածքը նախքան գաղթականների հաստատվելը բնակեցված չի եղել և հայտնի չէ, այն նախկինում եղել է բնակեցված, թե ոչ։

Հեշտիայում ծնվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    No comments:

    Post a Comment