Վարձիա, Վարձունիք (վրաց. ვარძია), XII-XIII դարերի քարանձավային վանքային համալիր Ջավախքում, ՎրաստանիԱսպինձայի (Ասպնջակ) շրջանում, Կուր գետի հովտում։ Այն ձգվում է Կուրի ձախակողմյան ափով, Էրուշեթի կոչվող սարի տուֆային պատի երկայնքով՝ մինչև 900 մետր, որտեղ փորված են մինչև 600 տաղավարներ (եկեղեցիներ, ժամատներ, բաղնիքներ, գրադարաններ, բնակելի սենյակներ և այլն)։ Համալիրի տաղավարները ժայռի մեջ խորանում են մինչև 50 մ և բարձրանում վերև՝ մինչև ութ հարկ։ Պահպանվել են գաղտնի անցուղիներ, որոնք տաղավարները կապում են միմյանց։ Պահպանվել են նաև ջրագծի մնացորդները։
Վանքային համալիրի կենտրոնական մասում գտնվում է գլխավոր տաճարը` նվիրված Աստվածամորը: Պատերին կան նկարներ, այդ թվում Գեորգի III թագավորի և Թամար թագուհու նկարները, որոնք արվել են 1180-ական թվականներին:
No comments:
Post a Comment