ROZI BLOG
Saturday, 11 March 2017
Sunday, 5 March 2017
Saturday, 4 March 2017
Monday, 27 February 2017
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:
Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ-ին Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում:
Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, հայոց գրի մասին խորհրդակցել է ասորի հոգևորականների հետ, բայց, աջակցություն չստանալով, ինքն է ձեռնամուխ եղել այդ գործին: Մաշտոցի կենսագիր Կորյունի վկայությամբ՝ 405 թ-ին Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»:
Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ...), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000...), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը:
Գրերն ստեղծելուց հետո Մաշտոցը մեկնել է Սամոսատ, հմուտ գրիչ-գեղագիր Հռոփանոսի օգնությամբ կատարելագործել դրանց գծագրությունը: Նոր տառերն ուսուցանել է իր օգնականներին և այնտեղ հունական կրթություն ստացող հայ պատանիներին, իսկ 2 աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից:
406 թ-ին նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում:
Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:
Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար:
Բացի թարգմանական գործերից՝ Մեսրոպ Մաշտոցը գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը՝ դնելով հոգևոր երգեցողության հիմնաքարը, նաև ճառեր, քնարական բանաստեղծություններ, քարոզներ և ուղերձներ: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը:
Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը:
Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ: Հետագայում նրա մասին գրվել են գիտական աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ:
Մաշտոցի անունով կոչվել են Մատենադարանը, պողոտա և համայնք, ուսումնական հաստատություններ Երևանում, փողոցներ, դպրոցներ՝ ՀՀ-ում և ԼՂՀ-ում, հիմնարկներ ու կազմակերպություններ՝ ՀՀ-ում և Սփյուռքում:
Սահմանվել են ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» շքանշանները:
Տես նաև Գիր և այբուբեն, Կորյուն, Հայոց լեզու:
2005 թ-ին մեծ շուքով նշվել է հայ գրերի գյուտի 1600-ամյակը:
Մեսրոպատառ առաջին հայերեն նախադասությունն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստություն և խրատ, իմանալ հանճարի խոսքերը»):
Մեսրոպ Մաշտոցի ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած 1600-ամյակում:
«Մտքով՝ ստեղծող, խոսքով՝ պայծառ, գործով՝ համբերող, սիրով՝ անկեղծ, սովորեցնելու մեջ՝ չձանձրացող, և որ նրա (Մեսրոպ Մաշտոցի) վարքի մեջ ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք չկարողացան տեղ գտնել»:
Մովսես Խորենացի,
պատմահայր
Ընկերության մասին
Նա չէ ընկերը, ով խղճում է, այլ նա, ով օգնում է։
Թոմաս Ֆուլեր
Թոմաս Ֆուլեր
Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։
Թելման
................................................................................................................................................................................
Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է։
Հենրի Ադամս
................................................................................................................................................................................
Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք։
Ալֆիերի
................................................................................................................................................................................
Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն։
Բալզակ
................................................................................................................................................................................
Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։
Բեկոն
................................................................................................................................................................................
Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։
Գրասիան
................................................................................................................................................................................
Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։
Գրաֆ
................................................................................................................................................................................
…Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները։
Դեբիդուր
................................................................................................................................................................................
Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։
Եվրիպիդես
................................................................................................................................................................................
Անվստահելի հանգամանքներում էլ իմացվում է ընկերոջ հավատարմությունը։
Էննիուս
................................................................................................................................................................................
Կենցաղային ոչ մի բարիք մեզ համար հաճելի չի լինի, եթե մենք վայելում ենք այն` չբաժանելով դա ընկերների հետ։
Էրազմ Ռոտերդամցի
................................................................................................................................................................................
Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում։
Թուկիդիտես
................................................................................................................................................................................
Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը։
Ժանլիս
................................................................................................................................................................................
Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված։
Լաբրյուեր
................................................................................................................................................................................
Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։
Լառոշֆուկո
................................................................................................................................................................................
Առավել ամոթալի է ընկերներին չվստահել, քան նրանցից խաբված լինել։
Լառոշֆուկո
................................................................................................................................................................................
Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է։
Լառոշֆուկո
................................................................................................................................................................................
Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի։
Լեսինգ
................................................................................................................................................................................
Կարողացիր ընկեր լինել` ընկեր կգտնես։
Կրասիցկի
................................................................................................................................................................................
Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ։
Հեզլիթ
................................................................................................................................................................................
Միայն ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել։
Հելվեցիուս
................................................................................................................................................................................
Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։
Հիպել
................................................................................................................................................................................
Աստված մեզ ազգականներ է պարգևում։ Ընկերներ, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում։
Էթել Մամֆորդ
................................................................................................................................................................................
Ընկերությունն այս կյանքի մեծագույն ուրախություններից է. և ընկերության ուրախություններից է այն, որ կա մեկը, ում կարելի է գաղտնիք վստահել։
Մանձոնի
................................................................................................................................................................................
Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է։
Միզներ
................................................................................................................................................................................
Ապրիր մարդկանց հետ այնպես, որ քո բարեկամները չարակամներ չդառնան, իսկ չարակամները` բարեկամներ։
Պյութագորաս
................................................................................................................................................................................
Կեղծ ընկերն ավելի վատ է ամենադաժան թշնամուց։
Պուբլիլիոս Սիրոս
................................................................................................................................................................................
Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։
Պուբլիլիոս Սիրոս
................................................................................................................................................................................
Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին։
Ռենար
................................................................................................................................................................................
Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք։
Ժան Ժակ Ռուսո
................................................................................................................................................................................
Բանն այն չէ, թե ումից ես ծնվել դու, այլ այն, թե ում հետ ես ընկերություն անում։
Սերվանտես
................................................................................................................................................................................
Մեծ մարդու ընկերությունն աստվածների պարգև է։
Վոլտեր
................................................................................................................................................................................
Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի, առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արևից։
Ցիցերոն
................................................................................................................................................................................
Առանց ընկերության կյանքը ոչինչ է։
Ցիցերոն
................................................................................................................................................................................
Նա, ով ընկերությունը հանգեցնում է օգուտի, իմ կարծիքով, խլում է ընկերությունից ամենաթանկարժեքը, ինչ կա նրա մեջ։
Ցիցերոն
................................................................................................................................................................................
Երբ շան ու կատվի մեջ ընկերություն է հանկարծ առաջանում, դա այլ բան չէ, քան դաշինք` ընդդեմ խոհարարի։
Ստեֆան Ցվայգ
................................................................................................................................................................................
Սերը մատչելի է բոլորին, բայց ընկերությունը սրտի քննություն է։
ՈՒդետո
................................................................................................................................................................................
«Ընկեր» բառը բոլորի շուրթերին է, սակայն ճշմարիտ ընկերությունը հազվադեպ է։
Փեդրո
Վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Վրաստան և դրա հետևանքները. մեկնաբանում է վրացագետը
այաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով, պաշտոնական այցով Վրաստանում է:
Երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը Վրաստանի վարչապետը, ողջունելով հայաստանյան գործընկերներին, ասել է. «Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը և զարգացումը:
Ինչպե՞ս կարելի է գնահատել վարչապետի առաջին պաշտոնական այցը՝ Վրաստան, արդյո՞ք այս այցով հարևան երկրի հետ հարաբերությունները դրվեցին ավելի ամուր հողի վրա: Այս և այլ հարցերի մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ:
Վրացագետը նշեց՝ քանի որ սա վարչապետի առաջին այցն էր Վրաստան, թվում էր՝ ավելի հակիրճ ֆորմատով պետք է տեղի ունենար հանդիպումը, բայց, փաստորեն, հանդիպումները բազմաբովանդակ են եղել:
«Կան հարցեր, որոնք, նպատակահարմար կլիներ, որ ավելի շուտ լուծում գտնեին: Օրինակ՝ տրանսպորտային փոխադրումների դեպքում. լավ կլիներ՝ լուծվեր «Լարսի բեռնաթափման» հարցը, և եթե հայկական կողմը համապատասխան միջամտությունը կարողանա ապահովել, ապա այդ գործընթացը կարագանա: Հյուսիս-հարավ ճանապարհի հարթեցումը ոչ միայն կբերի հայ-վրացական հարաբերությունների ավելի խորացմանը, այլև տարածաշրջանում Հայաստանի դերակատարության մեծացմանը: Հայ-վրացական հարաբերությունների մեջ շատ կարևոր է ջավախահայության հարցը, դրա պահպանման խնդիրը»,- ասաց վրացագետը՝ նշելով այն խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
Ալիկ Էրոյանցի կարծիքով՝ վարչապետի պաշտոնական այցը նոր զարկ ու նոր լուծումներ կտա: Հատկապես հույս է տալիս այն հանգամանքը, որ նախկին իշխանությունների համեմատ՝ գործող իշխանություններն ավելի պատրաստակամ են և հարևանների հետ շփման առումով՝ որդեգրել են հավասարակշռված քաղաքականություն:
Վրացագետի խոսքով՝ նման այցելությունները պետք է շատ լինեն. «Եթե նայենք 2-3 տարիների կտրվածքով, այսօր, իհարկե, հնարավորությունները շատ են, որպեսզի հայ-վրացական հարաբերություններն ավելի ամուր հողի վրա դրվեն և նոր զարգացում սկսեն ապրել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հարկավոր է ակտիվացնել առկա համագործակցությունը, հատկապես, երբ կա պատրաստակամություն:
Հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը, ըստ վրացագետի, շատ կարևոր է հատկապես այն դիտանկյունից, որ Վրաստանը բավականին լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այժմ փորձեր են արվում ռազմական ոլորտի համագործակցության հիմքեր դնելու. «Ճիշտ է, հիմա այդքան ակտուալ չէ, սակայն հեռանկարային առումով՝ սա մեզ համար խնդիր է»:
Sunday, 19 February 2017
Տինա Դուտ
Հինգ տարեկան հասակում Տինա Դուտան նկարահանվել է հեռուստատեսային սերիալում, որը կոչվում էր «Քույր Նիվեդիտա»: 1992 թվականից սկսել է նկարահանվել ֆիլմերում[3]:
Նկարահանվել է բենգալական բազմաթիվ ֆիլմերում: 2003-2005 թվականներին ունեցել է դերասանական բեղուն գործունեություն:
2005 թվականին նա նկարահանվել է հինդի լեզվով ֆիլմում, որի ժամանակ մարմնավորել է փոքրիկ Լոլիտային:
Տինա Դուտան համարվում է Մումբայում նկարահանված «Մերժվածը» հեռուստասերիալի գլխավոր կերպարը: Այնտեղ նա մարմնավորել է Իչա Վիր Սինգ Բունդելա թակուրայինին, ով հաղթահարելով կյանքի դժվարություններին կարողանում է իրականացնել իր բոլոր նպատակները:
Subscribe to:
Posts (Atom)